1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ պետքարտուղարությունը դրական է գնահատել Թուրքիայի հետ անվտանգ գոտու շուրջ բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը դրական է գնահատել Թուրքիայի հետ անվտանգ գոտու 
շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը դրական է գնահատել Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Անկարայում այս շաբաթ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում անվտանգ գոտի ստեղծելու թեմայում առաջխաղացում արձանագրվեց: Բանակցությունները նոր մակարդակում շարունակելու համար նպատակ ունենք ստեղծել ԱՄՆ-Թուրքիա համատեղ գործողությունների կենտրոնը»,- նշել է նա:

Օրթագուսը նաև հայտնել է, որ ամերիկյան կողմը պատրաստվում է ամենակարճ ժամանակահատվածում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել և գործընթացի շրջանակներում շարունակել Թուրքիայի հետ բանակցությունները:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: Թուրքական կողմը նախապես պահանջում էր, որ անվտանգ գոտին ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն: Սակայն, աստիճանաբար զիջումների գնալով, պահանջում է 30-35 կմ լայնություն և մոտ 400 կմ երկարություն:

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև անվտանգ գոտու թեմայով բանակցություններ տեղի են ունեցել հուլիսի 23-ին, երբ Թուրքիա էր ժամանել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Այդ ժամանակ ամերիկյան կողմի՝ անվտանգ գոտու 5-14 կմ լայնություն ունենալու առաջարկը մերժվել էր Թուրքիայի կողմից: Անկարայում օգոստոսի 5-7-ը տեղի է ունեցել թուրք-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը: Նախատեսվում է ԱՄՆ-ի հետ միասին ստեղծել համատեղ գործողությունների կենտրոն, որը համակարգելու և ղեկավարելու է անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]