Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան

Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին 
համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝  անդրադառնալով «Սանիթեք» ընկերության այն հայտարարությանը, թե քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են ընկերության աղբադույլերը և չեն կատարվում սահմանված վճարումները:

 «Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը: Այդ պարտավորությունը 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն քաղաքապետարանը պատվիրակել է «Սանիթեք» ընկերությանը։ Այդ միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, և աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը:  Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան: Քաղաքապետարանը համապատասխան գրություններ է ուղարկել «Սանիթեք» ընկերություն և այլ կառույցներ, որպեսզի տեղեկացնի իր այդ գործողությունների մասին և տեղյակ պահի, թե քանի աղբաման է տեղափոխվելու ու որտեղ են դրանք տեղադրվելու: Իսկ վճարումների հետ կապված քաղաքապետարանը կիրառում է տույժեր, պահումներ «Սանիթեք» ընկերության նկատմամբ, որքանով որ իրենք չեն կատարում իրենց պարտականությունները», - ասաց Հակոբ Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]