Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գտնվել են Կասպից ծովն ընկած ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչի որոշ մասեր

Գտնվել են Կասպից ծովն ընկած ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչի որոշ մասեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գտնվել են ադրբեջանական օդուժին պատկանող կործանված ՄիԳ-29 կործանիչի առանձին մասեր: Այն ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ իրականացված միջոցառումների արդյունքում օդանավի որոշ հատվածներ դուրս են բերվել ջրից:

Ըստ տեղեկությունների՝ կործանիչի հայտնաբերման աշխատանքների մեջ ներգրավված են եղել նաև թուրք մասնագետներ:

Կործանիչի օդաչուն է եղել փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը, որի ճակատագիրն անհայտ է:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում հանկարծ անհետացել էր ռադարներից: Այն վթարի էր ենթարկվել և ընկել Կասպից ծովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am