1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավստրալիայում ընտրել են մայրցամաքի ամենադուրեկան կոալային

Ավստրալիայում ընտրել են մայրցամաքի ամենադուրեկան կոալային

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային մրցույթի ընթացքում 1 միլիոնից ավելի ավստրալացիներ ընտրել են մայրցամաքի ամենագրավիչ կոալային: Ինչպես հայտնել Է Tourism Australia պետական պորտալը, որն անցկացրել Է քվեարկությունը, հաղթել Է ութ ամսական Տալոուն՝ Գոլդ Կոստայում գտնվող Paradise Country Nature Park արգելոցից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաժողովրդական մրցույթն ամբողջ երկրում ընթանում Էր երկու ամիս: Այդ ժամանակաշրջանում ժյուրիի հասցեով կոալաների հարյուրավոր լուսանկարներ են ստացվել ամբողջ մայրցամաքից, բայց նախնական ընտրությունից հետո մրցույթի քառորդ եզրափակիչ Է անցել միայն 70 հավակնորդ: Կիսաեզրափակիչի մասնակիցներին որոշելու համար պորտալի աշխատակիցների թիմը քվեարկություն Է անցկացրել սոցիալական ցանցերում եւ դրա արդյունքներով կազմել հավակնորդների եզրափակիչ ցուցակը, որում հայտնվել Է 13 կոալա: Հենց այդ ցուցակն Էլ դրվել Է համաժողովրդական քվեարկության:

«Եզրափակիչ քվեարկությունը տեւել Է ուղիղ 24 ժամ: Մեկ օրում դրան հասցրել Է մասնակցել 1 մլն մարդ, եւ բացարձակ առաջատար Է դարձել Տալոուն՝ Գոլդ Կոստայի ազգային արգելոցից: Նրա լուսանկարների վերաբերյալ մենք ստացել ենք տասնյակ հազարավոր հիացական մեկնաբանություններ: Բայց, անկեղծ ասած, եզրափակիչ քվեարկությունից ավելի շատ մեզ ապշեցրել Է մրցույթն ինքը. մենք ամենեւին չԷինք սպասում, որ այսքան շատ մարդիկ մեզ կուղարկեն մեր հարազատ կոալաների նման գեղեցիկ լուսանկարներ»,-գրել Է պորտալի՝ զբոսաշրջության գծով մենեջեր Նիկ Հենդերսոնը, որը մրցույթի ժյուրիի կազմում Էր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]