Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Huawei-ը ներկայացրել Է Harmony OS նոր օպերացիոն համակարգը

Huawei-ը ներկայացրել Է Harmony OS նոր օպերացիոն համակարգը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huawei ընկերությունը ԱՄՆ-ի իշխանությունների կողմից իր դեմ կիրառված սահմանափակումներից հետո ներկայացրել Է Harmony OS սեփական օպերացիոն համակարգը շարժական հեռախոսների համար: Շնորհանդեսը տեղի Է ունեցել Huawei Developer Conference – 2019 եռօրյա միջոցառման բացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորույթը կարող Է փոխարինելու գալ այժմ օգտագործվող Android օպերացիոն համակարգին: ԱՄՆ-ի առեւտրի նախարարության սեւ ցուցակում Huawei ընկերության ներառվելուց հետո մայիսի 17-ից Google ընկերությունը Huawei-ին զրկել Է Android-ի նորացումներից օգտվելու հնարավորությունից: Ավելի ուշ Google-ը հայտարարել Է, որ նորացումները Huawei-ի սարքերի համար հասանելի կլինեն առաջիկա 90 օրվա ընթացքում՝ ժամանակավոր թույլատրագրին համապատասխան, որը մայիսի 20-ին տրվել Է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից:

Ինչպես նշել են շնորհանդեսի ժամանակ, Harmony OS նոր օպերացիոն համակարգը չի կրկնում Android-ը, այն աշխատում Է միկրոմիջուկի հիման վրա եւ թույլ Է տալիս սինխրոնացնել տարբեր սարքեր՝ համակարգիչներ, հեռախոսներ եւ եւ այլ տեխնիկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]