Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Օգոստոս

ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Գալստյանին և Վլադ Ասատրյանին շնորհվել է վաստակավոր շինարարի կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Գալստյանին և Վլադ Ասատրյանին շնորհվել է 
վաստակավոր շինարարի կոչում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարի տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով վաստակավոր շինարարի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստային, «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին:  

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհել՝

Գագիկ Շաղաբեգի Գալստյանին

Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր

Վլադ Արտեմի Ասատրյանին

«Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հրամանագրում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ