Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Կատվին նվիրել են նրա խաղալիք պատճենը, արձագանքն անպատմելի Է. տեսագրություն


ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանի կենդանիները Համացանցում զվարճալի եւ հաճելի տեսագրությունների մեծ մասի հերոսներն են, որոնք գերում են մարդկանց սրտերն ամբողջ աշխարհում: Այդ դժբախտ կատվի աչքերում վախ կա, անըմբռնողություն, խուճապ եւ օգնության խնդրանք այդքան արտասովոր իրավիճակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է հատակին դրված շիկակարմիր խաղալիք կատուն, իսկ ուղիղ դրա առջեւ ահաբեկված եւ շվարած վիճակում նստած Է արդեն իսկական կատուն: Նա չհասկանալով նայում Է առջեւի անիմանալի կերպարանքին, եւ, թվում Է, նրա աչքերում նույնիսկ հստակ հարց Է երեւում. «Սա ի՞նչ բան Է»:

Փափկամազի ականջները ցած են իջել, ասես նա վախենում Է իր առջեւի թշնամուց: Իսկ երբ տիրուհին խաղալիքը մոտեցնում Է նրան, վերջինս դանդաղորեն հետ-հետ Է քաշվում եւ կողքի ընկնում հատակին: Խեղճ կատուն բացահայտորեն չի հասկանում, թե ընդհանրապես ինչ Է տեղի ունենում իր տանը, եւ հայացքն ուղղում Է տիրուհուն՝ հուսալով, որ նա կօգնի:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ