Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Երևանը ձեռք է բերում 5 սանիտարական, 21 բազմաֆունկցիոնալ և 10 աղբատար մեքենաներ


ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավագանին 1 միլիարդ 726 միլիոն դրամ գումար է հատկացնելու քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատաքների համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ գումարից 1 միլիարդ 571 միլիոն դրամով գնվելու է 5 սանիտարական մաքրման մեքենա, 21 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենաներ:

«Բացի այդ, 155 միլիոն դրամ հատկացվելու է Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

Որոշումով նվազեցվել է «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը  91 միլիոն դրամով, վարչական մասի պահուստային ֆոնդը նվազեցվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամով, իսկ ֆոնդային մասի պահուստային ֆոնդը՝ 35 միլիոն դրամի չափով:

Հիմք ընդունելով նշված փոփոխությունները և վերաբաշխումները՝ բյուջեի վարչական և ֆոնդային մասերը հավասարակշռելու նպատակով  վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը ավելացվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ