Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Warner Bros.-ում Մայլո Վենտիմիլիային «ծեր» են համարել Բեթմենի դերի համար


ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոդերասան Մայլո Վենտիմիլիան խոստովանել Է, որ Warner Bros. ստուդիան իրեն «չափազանց ծեր» Է համարել Բեթմենի դերի համար: Այդ մասին 42-ամյա դերասանն օգոստոսի 7-ին պատմել Է SiriusXM ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դերասանը հայտարարել Է, որ ինքը միշտ Էլ ցանկացել Է Էկրանին մարմնավորել որեւիցե գերհերոսի: Նա իր գործակալներին խնդրել Է ուսումնասիրել այդ տարբերակներն՝ ընդգծելով, որ հատկապես կցանկանար խաղալ Բեթմենին: «Նրանք տեղեկություններ հավաքեցին եւ պատասխան տվեցին, որ ես, իբր, չափազանց ծեր եմ: Ես հիասթված Էի»,- պատմել Է Վենտիմիլիան:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել Է, որ 33-ամյա բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը հիանալի Է կատարել Բեթմենի դերը: «Ռոբերտ Փաթինսոնը հրաշալի դերասան Է»,- հավելել Է Վենտիմիլիան: Մայլո Վենտիմիլիան նկարահանվել Է գրեթե 70 ֆիլմերում եւ հեռուստասերիալներում: Դրանցից ամենահայտնիներն են՝ «Այդ մենք ենք» (This Is Us, с 2016) սերիալը եւ «Քրիդ 2»(Creed 2, 2018) ժապավենը: Բեթմենի մասին պատկերապատումների հերոսին տարբեր ժամանակներում Էկրանին մարմնավորել են դերասաններ Մայքլ Քիթոնը, Վել Քիլմերը, Ջորջ Քլունին, Քրիստան Բեյլը եւ Բեն Աֆլեքը: Քիթոնը, երբ նա խաղացել Է այդ դերը, եղել Է 38 տարեկան, Քիլմերը՝ 36, Քլունին՝ 36, Բեյլը՝ 31: Աֆլեքը դարձել Է ամենատարեց Բեթմենը 44 տարեկանում: Նոր «Բեթմենի» ցուցադրումը լայն Էկրանին պլանավորվում Է 2021 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ