Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Սարգսյանի խորհրդանշական հարվածով է մեկնարկել Բիլիարդի աշխարհի առաջնությունը

 Տիգրան Սարգսյանի խորհրդանշական հարվածով է մեկնարկել Բիլիարդի աշխարհի 
առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանում Բիլիարդի աշխարհի առաջնության բացմանը կատարել է մեկնարկի վճռորոշ հարվածը: Ողջ սրահը բացականչություններով ու ծափահարություններով է արձագանքել նրա շատ հաջող հարվածին: Տեսանյութը մեծ տարածում է գտնում համացանցում՝ հիացական մեկնաբանություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 8-ին և նվիրված է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման 5-ամյակին:

Չոլպոն-Աթայում կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա են նաև Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի փոխվարչապետ Ալիխան Սմայիլովը, Պիրամիդայի (ռուսական բիլիարդ) միջազգային կոնֆեդերացիայի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Պավել Զավալնին:

Մրցումները կանցկացվեն օգոստոսի 8-13-ը, կմրցեն 80 մարզիկներ աշխարհի 20 երկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]