Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Samsung-ը երկու նոր սմարթֆոն Է ներկայացրել


ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics ընկերությունը ներկայացրել Է նոր ֆլագմաններ. Galaxy Note 10-ը եւ Galaxy Note 10+-ը: Սմարթֆոնների շնորհանդեսը կայացել Է օգոստոսի 7-ին Նյու Յորքում, իրադարձության տեսագրությունը մատչելի Է Հարավային Կորեայի ընկերության YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Galaxy Note 10-ի Էկրանի անկյունագծը 6,3 դյույմ Է, իսկ 10+ մոդելը կթողարկեն 6,8 դյույմ անկյունագծով՝ ամենամեծը սմարթֆոնների ընտանիքում: Երկու մոդելներն Էլ հանդերձել են չորս մոդուլներով հիմնական խցիկով եւ ճակատային խցիկով, սակայն Galaxy Note 10+-ը կունենա նաեւ 3D-խցիկ:

Note+-ի գործառական հիշողությունը պետք Է կազմի 12 գիգաբայթ, Note 10-ինն՝ ութ գիգաբայթ: Նաեւ երկու ապարատներին տրվել Է 256 գիգաբայթ ներսարված հիշողություն:՝ Մշակողները նշել են, որ նոր սարքերը կլիցքավորվեն գերարագ ռեժիմով, եւ լրիվ լիցքավորման համար կպահանջվի միայն կես ժամ: Նաեւ Note 10-ի եւ Note 10+-ի համար կուտակչի հզորությունը կկազմի համապատասխանաբար 3500 եւ 4300 միլիամպեր-ժամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ