1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օգոստոսի 8-ը Կատուների համաշխարհային օրն Է

Օգոստոսի 8-ը Կատուների համաշխարհային օրն Է

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի օգոստոսի 8-ին նշվում Է Կատուների համաշխարհային օրը: Կատուն սիրված Է ամբողջ աշխարհում. շատ ժողովուրդներ ազգային տոներ են սահմանել մարդուն ամենամոտ այդ ընտանի կենդանիների մեծարման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, կատուները, հնարավոր Է՝ մարդու ամենահին ուղեկիցն են. կատվի ընտանիացումը, ինչպես կարծում են գիտնականները, տեղի Է ունեցել Մերձավոր Արեւելքում մոտավորապես 9,5 հազար տարի առաջ, այնտեղ, որտեղ ծնունդ են առել եւ զարգացել հին քաղաքակրթությունները: Կատուների համաշխարհային օրը տոնում են 2002 թվականից. տոնի ստեղծման նախաձեռնող Է դարձել Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը: Տոնը կոչված Է հասարակայնության ուշադրությունը գրավելու անօթեան կենդանիների հիմնախնդրի վրա, կատուների համար ստեղծելու հնարավորինս ավելի շատ ապաստարաններ, արտադրելու կատվի որակյալ կեր եւ այլ հնարավորություններ: Տարբեր երկրների գիտնականներ հանգել են այն եզրակացության, որ կատու ունեցողներն ավելի քիչ են հիվանդանում սրտի հիվանդություններով, չափազանց հազվադեպ են ստանում ինսուլտ կամ ինֆարկտ: Նաեւ ապացուցված Է, որ մռռալով՝ կատուներն օգնում են բուժելու հոդերի բորբոքումները եւ գինեկոլոգիական հիվանդությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]