1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանի առաջին դեմքերը հարգել են 2008 թվականի օգոստոսյան հակամարտությունում զոհվածների հիշատակը

Վրաստանի առաջին դեմքերը հարգել են 2008 թվականի օգոստոսյան հակամարտությունում զոհվածների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն օգոստոսի 8-ին այցելել են Թբիլիսիի արվարձանի Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանատուն եւ ծաղիկներ դրել 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ զոհված զինվորների շիրիմներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է վրացական կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Այս օրը մեծ ցավ, անբուժելի վերք Է մեզ համար: Ես խոնարհվում եմ մեր հերոսների հիշատակի առջեւ»,-ասել Է Բախտաձեն: Զոհված զինվորների հիշատակը հարգել են նաեւ արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարները, վրացական կառավարության այլ անդամներ: Լույս օգոստոսի 8-ի գիշերվանից վարչապետի կարգադրությամբ օգոստոսյան իրադարձությունների 11-րդ տարելիցի կապակցությամբ խոնարհված են կառավարության վարչակազմի շենքի, նախագահական պալատի, խորհրդարանի եւ վարչական այլ շենքերի դրոշները: Վրացական կողմի տվյալներով՝ 2008 թվականի զինված հակամարտության հետեւանքով զոհվել Է 407 մարդ, այդ թվում՝ 169 զինծառայող, ՆԳ նախարարության 14 աշխատակից, 224 քաղաքացիական անձ: Տուժել եւ վերքեր Է ստացել ավելի քան 1,7 հազար մարդ: 2008 թվականի օգոստոսին զինված հակամարտությունից հետո Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախության հայտարարեցին Վրաստանից: ՌԴ-ն ճանաչեց նրանց անկախությունը եւ քանիցս հայտարարել Է, որ այդ որոշումը վերանայման ենթակա չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]