1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը հունվար-հունիսին նվազել է

Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը հունվար-հունիսին նվազել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը 2019 թվականի հունվար-հունիսին կազմել է 6 մլն 121.5 հազար տոննա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածում բեռնափոխադրումների ծավալը եղել է 14 մլն 417.7 հազար տոննա. ցուցանիշը 2019 թվականին նվազել է 57.5 տոկոսով: Բեռնափոխադրումների ծավալում հաշվարկվում են և արտահանումը, և ներմուծումը, և ներհանրապետական փոխադրումները:

Ընդ որում՝ երթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նվազել է 0.3 տոկոսով` կազմելով 1 մլն 430.6 հազար տոննա: Շուրջ 68.6 տոկոսով նվազել է ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը՝ կազմելով 3 մլն 816 հազար տոննա: 38 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 10 մլն 9 հազար տոննա:

Միևնույն ժամանակ, 3.3 տոկոսով ավելացել է նաև մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը`կազմելով 864 մլն տոննա: 

Սույն ցուցանիշները ներառում են նաև այլ երկրների տրանսպորտի միջպետական հաղորդակցության բեռնափոխադրումների ծավալները և այլ երկրների ավիաընկերությունների ինքնաթիռներով իրականացված բեռնափոխադրումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]