Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում կկառուցվեն արևային ֆոտովոլտային համակարգեր

 Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում կկառուցվեն 
արևային ֆոտովոլտային համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կարևորում և աջակցում է Հայաստանի համայնքներում կայուն էներգիայի խթանման ծրագրերի իրականացմանը. Ապարան քաղաքի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում կկառուցվեն արևային ֆոտովոլտային համակարգեր:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 7-ին, Ապարանի համայնքապետարանում,  «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»  ծրագրի պատասխանատու «Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» և «Ֆրիներջի» ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի  համաձայն Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում արևային ֆոտովոլտային համակարգերը կկառուցի «Ֆրիներջի» ընկերությունը, որը Հայաստանի արևային ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգերի մատակարարման,  նախագծման և կառուցման ակտիվ դերակատարներից է ու ընտրվել է մրցութային կարգով ՝ հայտ ներկայացրած յոթ ընկերություններից:

Եվրամիությունը վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, արևային էներգետիկայի զարգացումը համայնքներում շատ կարևոր է համարում, ինչպես երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, այնպես էլ համայնքների էներգետիկ կայունության, բնապահպանական խնդիրների լուծման ու ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման  տեսանկյունից:

Ապարանում իրականացվելիք ծրագրի մեկնարկն արդեն տրված է և ձմռանն ընդառաջ համայնքապետարանի շենքը ու մշակույթի կենտրոնը համապատասխանաբար կունենան 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր, ինչը հնարավորություն կտա մոտ 30 տոկոսով կրճատել էներգետիկ ծախսերը:

Այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի (EU4ASEP) ծրագրի շրջանակներում:

Ապարան համայնքը պատահական չի ընտրվել: Համայնքն ունի բավական «հավակնոտ» ծրագրեր՝ արևային էներգիան լայնորեն օգտագործելու նպատակով և  որդեգրել է կայուն էներգետիկայի գործողությունների ծրագիր, որին աջակցելու նպատակով էլ ԵՄ կողմից հատկացվել է դրամաշնորհը։ Բացի այդ, Ապարանն ունի բավարար արևային ռեսուրս. այստեղ արևային օրերի թիվը շուրջ 290 է, ինչը կարևոր երաշխիք է արդյունավետության համար: Ապարան համայնքում  կառուցվելիք համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և կապահովի  էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ համայնքի համար:

Ապարան քաղաքում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի  իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն` քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]