Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինի եւ Խաջիմբայի հանդիպումն անտեսում Է Վրաստանի ինքնիշխանությունը. Վրաստանի ԱԳՆ

Պուտինի եւ Խաջիմբայի հանդիպումն անտեսում Է Վրաստանի ինքնիշխանությունը. Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը գտնում Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հանդիպումն անտեսում Է Վրաստանի ինքնիշխանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ օգոստոսի 7-ին տարածված մեկնաբանության մեջ:

«Ռուսաստանի հիշյալ գործողությունները (ղեկավարների հանդիպումը – ծանոթ. խմբ.) միտված են Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ պետականության դեմ եւ կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար նորմաները»,- նշված Է մեկնաբանության մեջ:

Ռուսաստանի ղեկավարն օգոստոսի 6-ին Աբխազիայի նախագահին ընդունել Է Սոչիի իր «Բոչարով Ռուչեյ» նստավայրում: Պուտինի խոսքով՝ իրենք Խաջիմբայի հետ քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման եւ զարգացման պլանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]