Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ֆուտբոլի ՉԼ որակավորման փուլի հանդիպումները

Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ֆուտբոլի ՉԼ որակավորման փուլի 
հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մրցավարները կսպասարկեն կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

«Օգոստոսի 7-13-ը Բոսնիայում և Հերցեգովինայում կկայանա կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի 1-ին խմբի մրցաշարը՝ «ԱՍԱ Թել Ավիվ» (Իսրայել), «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա), «Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա) և «Դրագոն» (Հյուսիսային Մակեդոնիա) թիմերի  մասնակցությամբ: Մրցաշարի մրցավարների թվում են Արաքսյա Սարիբեկյանը՝ որպես մրցավար և Լիանա Գրիգորյանը՝ որպես մրցավարի օգնական»,- հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան:

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին մասնակցում է նաև հայկական «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը: Օգոստոսի 7-ին թիմը մեկնարկում է մրցելույթները որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]