Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԻՊ-ն ուժեղացնում Է ազդեցությունն Իրաքում եւ Սիրիայում. Պենտագոն

ԻՊ-ն ուժեղացնում Է ազդեցությունն Իրաքում եւ Սիրիայում. Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ընդլայնում Է ընդհատակյա ցանցն Իրաքում եւ Սիրիայում: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնի զեկույցում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Մասնավորապես, հայտնի Է դարձել, որ 2019 թվականի ապրիլից մինչեւ հուլիս ահաբեկիչները շարունակել են տարածքներից հրաժարման մարտավարությունը հօգուտ ապստամբական ակտիվության: ԻՊ-ն իրականացրել Է սպանություններ, օգտագործել Է մահապարտների, առեւանգել մարդկանց, ինչպես նաեւ ոչնչացրել գյուղատնտեսական ցանքեր: Բացի դրանից, իսլամիստները վերստին սկսել են ընդլայնել իրենց ֆինանսական ցանցը, ինչը թույլ Է տվել վերականգնել զինյալների բջիջները Սիրիայում եւ ընդլայնել իրենց հրամանատարական եւ հսկիչ կետերն Իրաքում:

Նաեւ Պենտագոնն արձանագրել Է, որ Սիրիայի «Էլ Խոլ» փախստականների ճամբարում գտնվում են ԻՊ-ի բազմաթիվ կողմնակիցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]