Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-ն պարտվածի կարգավիճակով կմեկնի Վրաստան

«Արարատ-Արմենիա»-ն պարտվածի կարգավիճակով կմեկնի Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում տանը ցավալի պարտություն կրեց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալո»-ի դեմ խաղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին խաղակեսում 1:0 հաշվով հաղթելուց հետո հայկական թիմը երկրորդ խաղակեսում չկարողացավ անառիկ պահել սեփական դարպասը և պարտվեց 1:2 հաշվով:

Խաղի 31-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն բացեց խաղի հաշիվը: Մաիլսոն Լիմայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Անտոն Կոբյալկոն: Երկրորդ խաղակեսում՝ 72-րդ րոպեին հյուրերի կազմում խաղի հաշիվը հավասարեցրեց Սանդրո Ալթունաշվիլին, իսկ 76-րդ րոպեին Լևան Կենյան անհատական անցումից հետո առաջ մղեց վրացական թիմին:

Հայաստանի չեմպիոնը պատասխան խաղն անցկացնելու համար Վրաստան կմեկնի պարտվածի կարգավիճակով, սակայն դեռ ոչինչ ավարտված չէ: Ամեն ինչ կորոշվի օգոստոսի 14-ին՝ «Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպմանը:

«Արարատ-Արմենիա»-ն «Սաբուրթալո»-ի արգելքը հաղթահարելու պարագայում ԵԼ փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Դյուդելանժ»-«Նոմե Կալյու» զույգի հաղթողի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]