Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Առողջ ապրելակերպն ազգային նոր վերելքի բաղադրիչներից է. Երևանի պատվիրակությունը Ստեփանակերտում է

Առողջ ապրելակերպն ազգային նոր վերելքի բաղադրիչներից է. Երևանի 
պատվիրակությունը Ստեփանակերտում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած Համահայկական յոթերորդ խաղերի բացման արարողությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո քաղաքապետ Մարությանը հանդիպել է Համահայկական յոթերորդ խաղերում Երևանը ներկայացնող մարզիկների ու մարզիչների հետ։ Ողջունելով Երևանի հավաքականի անդամներին՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ Երևանի հավաքականը պատվով կներկայացնի համայն հայության մայրաքաղաքը խաղերում։ «Առողջ ապրելակերպը մեր ազգային նոր վերելքի քաղաքականության կարևոր բաղադրիչներից է։ Թեև Համահայկական խաղերը ավելի շատ համախմբման, իրար տեսնելու, իրար հետ շփվելու առիթ են, քան զուտ մարզական մրցություն, այնուհանդերձ, ես կարևորում եմ մարզական մրցակցության ոգին և հույս ունեմ, որ ինչպես նախորդ խաղերին, հիմա էլ դուք ամենաբարձր արդյունքները ցույց կտաք», - ասել է քաղաքապետը։

Հավաքականի անդամները քաղաքապետի հետ զրուցել են մայրաքաղաքի մարզամշակութային կյանքին ու քաղաքի զարգացման այլ ոլորտներին վերաբերող խնդիրների մասին։ Այնուհետև Ստեփանակերտի քաղաքապետարանում քաղաքապետ Մարությանը հանդիպել է իր գործընկեր Սուրեն Գրիգորյանին։ Զրուցակիցները փաստել են, որ Համահայկական խաղերի անցկացումը Արցախում լուրջ խթան կդառնա երկու մայրաքաղաքների հարաբերությունների զարգացման համար և ավելի ճանաչելի կդարձնի Արցախը սփյուռքի տարբեր համայնքներում ու, ընդհանրապես, հայկական աշխարհում։ Հայկ Մարությանը և Սուրեն Գրիգորյանը քննարկել են նաև համատեղ ծրագրերի ընթացքը։ 2019թ. օգոստոսի 5-18-ն Ստեփանակերտում կայանալիք Համահայկական ամառային 7-րդ խաղերի պաշտոնական բացումն ու մի շարք մարզաձևերի մրցաշարերը կընթանան Ստեփանակերտում, այնուհետև, օգոստոսի 9-ից մրցումները կշարունակվեն Երևանում: Երևանի մարզական պատվիրակությունը, որն ամենամեծն է (285 մարզիկ), խաղերին կմասնակցի 19 հավաքական թիմով՝ 17 մարզաձևերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]