Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լոնդոնը պատրաստ Է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի շուրջ նոր գործարքի պարամետրերը. Reuters

Լոնդոնը պատրաստ Է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի շուրջ նոր գործարքի պարամետրերը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ Է Եվրամիության հետ բանակցություններ վարել Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով բրիտանական նախարարների կաբինետի մի աղբյուրի:

«Մենք ցանկանում ենք գործարք կնքել: Ցավալի Է, որ նրանք չեն ցանկանում բանակցություններ վարել մեզ հետ: Այն փաստը, որ ԵՄ-ի կազմից դուրս գալու համաձայնագիրը Համայնքների պալատի կողմից մերժվել Է ձայների մեծ գերակշռությամբ, նշանակում Է, որ եթե նոր գործարքը կնքվի Էլ, ապա նրանք պետք Է պատրաստ լինեն նախորդի վերանայմանը: Մենք պատրաստ ենք եւ ցանկանում ենք դա անել»,-ասել Է աղբյուրը:

Մինչդեռ Եվրամիության ղեկավարությունը կարծում Է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու առավել հավանական սցենարն այս պահին «կոշտ բրեքսիթն» Է՝ առանց ամեն կարգի համաձայնությունների: Այդ մասին գրում են Daily Telegraph-ը եւ Guardian-ը, որոնց հայտնի են դարձել Եվրահանձնաժողովի պաշտոնյաների եւ Եվրամիության 27 երկրների այն դիվանագետների միջեւ հանդիպման մանրամասնությունները, որոնք պատասխանատու են «բրեքսթի» համար:

Ինչպես նշում են հրատարակությունները, բառացիորեն մինչեւ անցյալ շաբաթ Բրյուսելում իշխում Էր այն կարծիքը, թե հոկտեմբերին «բրեքսիթին» նվիրված հերթական գագաթնաժողովում Բրիտանիան կխնդրի հերթական հետաձգման մասին:

Բայց անցյալ շաբաթ Բորիս Ջոնսոնի հատուկ խորհրդական Դեւիդ Ֆրոսթի հետ կայացած հանդիպումից հետո Եվրամիության ներկայացուցիչների համար ակնհայտ Է դարձել, որ Բրիտանիան չունի ոչ մի «Բ» պլան, զիջումների ոչ մի պատրաստակամություն, այլ կա սոսկ «Ա» պլանը՝ «անպայմանագիր բրեքսիթը»: Բրյուսելը զարմանք Է ապրում, որ մինչ օրս երկրի նոր վարչապետը չի հանդիպել ո՛չ Եվրամիության ղեկավարներից որեւԷ մեկի, ո՛չ Էլ ԵՄ-ի երկրների ղեկավարության հետ, ինչը, նրանց կարծիքով, նրա՝ փոխզիջումներին պատրաստ չլինելու նշան Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]