Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Վրաստանում երկաթուղու գործադուլավոր շինարարները փակել են թունելի մուտքը


ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կվիշխեթիում (Խաշուրիի մունիցիպալիտետ) կառուցող երկաթուղային թունելի շուրջ 70 շինարարներ (թունելը միացնում Է Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստանը) փակել են թունելի մուտքը՝ ամբողջությամբ կանգնեցնելով աշխատանքային գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Վրաստան»-ին հայտնել Է գործադուլավոր Գիա Մչեդլիշվիլին:

Արեւելյան Վրաստանում երկաթուղու շինարարներն արդեն երրորդ օրն Է՝ գործադուլ են անում: Հիմնական պահանջներն են՝ ապահովել իրենց աշխատանքի անվտանգ պայմաններ, ժամանակին արձակուրդ տրամադրել եւ օրական աշխատավարձը բարձրացնել 10 լարիով (շուրջ 3,5 դոլարով):

Այսօրվա դրությամբ աշխատողները 20 լարի են ստանում մեկ աշխատանքային օրվա համար: «Թունելը փակ Է, բոլոր աշխատանքները դադարեցված են: Մենք ոչ ոքի չենք թողնում մտնել օբյեկտ: Մենք 780 լարի (շուրջ 270 դոլար) աշխատավարձ ենք պահանջում 26 աշխատանքային օրվա համար, չնայած այն բանին՝ զբաղված կլինենք այդ բոլոր օրերին, թե ոչ:

Մեկ աշխատանքային օրվա համար եղել Է 20 լարի, մենք պահանջում ենք ավելացնել 10 լարիով»,- ասել Է Մչեդլիշվիլին: Նրա խոսքով՝ ներկայում գործադուլավորների ներկայացուցիչը բանակցություններ Է վարում ընկերության ղեկավարության հետ:

Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, բողոքի գործողությունը կշարունակվի եւ աշխատանքային գործընթացը կընդհատվի: Խաշուրի-Զեստաֆոնի երկաթուղային տեղամասի շինարարությամբ, որի ընդհանուր երկարությունը կազմում Է 40 կիլոմետր, զբաղվում Է «Չինական երկաթուղու 23-րդ բյուրո» ընկերությունը: Ճանապարհը կառուցվում Է 2010 թվականից: Ըստ վերջին տեղեկությունների, Կվիշխեթիի երկաթուղային թունելի բոլոր գործադուլավոր շինարարներն ազատվել են աշխատանքից: Այս որոշումը շուրջ 70 գործադուլավորներն ընդունել են այն բանից հետո, երբ աշխատողների եւ չինական ընկերության միջեւ բանակցությունները ձախողվել են, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ