Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Աշնանը մեծ էկրան կբարձրանա «Դրախտի դարպասը» ֆիլմը


ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այս տարի աշնանը մեծ էկրան կբարձրանա հայտնի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» նոր ֆիլմը` նվիրված արցախյան պատերаզմին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայկական ազգային մշակույթի թանգարանի կայքը:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը վերադառնում է Արցախ`  լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը: Լրագրողական հետաքննության ընթացքում նա հանդիպում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիային, նրանք սիրահարվում են:

Այնուամենայնիվ, Ռոբերտին շուտով հայտնի է դառնում, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, ով գերեվարվել էր 1992 թվականին Թալիշ գյուղը գրավելու հետևանքով, ում Ռոբերտը չի փորձել փրկել գերությունից և ում լուսանկարները վերցրել է ռազմի դաշտից՝ հետագայում դրանք ներկայացնելով որպես իր սեփականը:

«Դրախտի դարպասը» ֆիլմը արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ: Գլխավոր դերերում են Ռիխարդ  Զամելը, Նինա Քրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը և Տատյանա Սպիվակովան:

Երևանում և Ստեփանակերտում ֆիլմի պաշտոնական թողարկումը նախատեսված է 2019 թվականի հոկտեմբերին, իսկ արդեն հաջորդ տարվա մարտին Լոս Անջելեսում տեղի կունենա պրեմիերան:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ