Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բարմենուհին ակումբում յուրահատուկ Է սպասարկել համեստ տղային. տեսագրությունը «պայթեցրել Է» համացանցը

Բարմենուհին ակումբում յուրահատուկ Է սպասարկել համեստ տղային. տեսագրությունը 
«պայթեցրել Է» համացանցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրիկի հետ 13-ամյա տղայի՝ ակումբ այցի կադրերը 64 միլիոն դիտում են հավաքել երկու օրում: Այդ զվարճալի դեպքը տեղի Է ունեցել Լիդս քաղաքի (Յորքշիր, Մեծ Բրիտանիա) գիշերային ակումբներից մեկում, ուր 13-ամյա դեռահասը եկել Էր մայրիկի հետ: Նրա խոսքով՝ որդին շատ ամաչկոտ Էր, եւ ինչ-որ պահի նրան իր մոտ Է կանչել բարմենուհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե նրանք ինչպես են միասին նարնջի հյութ խմում, ասես դա ոգելից խմիչք լինի: Այնուհեեւ տղան գնում Է մոր մոտ, բայց բարմենուհին նրան հետ Է կանչում, որպեսզի նա համբուրի իր այտը հրաժեշտին: Սակայն ամաչկոտ տղան դադարում Է այդպիսին լինելուց եւ համբուրում Է ուղղակի նրա շուրթերը, ինչից հետո թռչկոտելով հեռանում Է՝ ժպտալով մինչեւ ականջները: Ինչպես երեւում Է՝ դա տղայի կյանքի լավագույն օրն Էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]