1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկում է կազմակերպվել

Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկում է 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել է հանրային քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ մշտապես կարիք կա բարելավելու առկա աշխատանքային օրենսդրության նորմերը:

«Ունենք 2 հիմնական խնդիր՝ բարելավել Աշխատանքային օրենսգիրքը և մոտարկել միջազգային լավագույն փորձին, հատկապես, հաշվի առնելով ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաներն ու պայմանագրերը»,- նշեց Ուդումյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս, իրավակիրառ պրակտիկայից ելնելով, կան որոշակի խնդիրներ, որոնք էլ ընթացիկ կարգով իրենք փորձում են բարելավել նախագծերի և առաջարկների ձևով:

Հանրային քննարկումներ նախատեսվում է իրականացնել նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]