Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա. Նիկոլ Փաշինյան

Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր իրականության մեջ հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ սա նշանակում է՝ պետք է հրաժարվել այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի և այլն: Ըստ նրա՝ սա ամենևին չի նշանակում, թե պետք է հրաժարվել մեր ծննդավայրից, դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի համայն հայության մաս դարձնող, այլ ոչ թե առանձնացնող գործոն:

«Նույն խնդիրը երկար տարիներ ունենք Սփյուռքում, երբ հայությունը բաժանված է պարսկահայերի, հունահայերի, լիբանանահայերի, նույնիսկ հին ու նոր սփյուռքի, ինչը երբեմն բերում է հակասությունների: Այս ամենը չի տեղավորվում հեղափոխության կառուցվածքում: Եվ տեղի ունեցած վերջին փոփոխությունների, մասնավորապես, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրման գլխավոր նպատակը ոչ միայն հին ու նոր Սփյուռքի, այլև Հայաստանի ու Սփյուռքի միջև սահմանները ջնջելն է, Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա, ինչպես դա կար համահայկական հեղափոխության օրերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց ՀՀ վարչապետը:

Հաջորդ կարևոր դրսևորումը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է լինի ուժերի մեկտեղումն ընդհանուր նպատակի իրագործման համար: Իսկ նպատակը հետևյալն է՝ Հայաստանի, Արցախի զարգացումը բոլոր առումներով՝  անվտանգային, տնտեսական, աշխարհաքաղաքական և այլն: Այդ հաջողությունները կհզորացնեն նաև Սփյուռքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]