Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

ՀՀ Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն


ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ