1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պայթյուններ են որոտում Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում. կան տուժածներ

Պայթյուններ են որոտում Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն չորս մարդ Է տուժել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում տեղի ունեցող պայթյունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Աղետների բժշկության կենտրոնի տարածաշրջանային բաժանմունքում:

«Տուժել Է չորս մարդ, որոնք գտնվում Էին զորամասի տարածքում: Նրանք այրվածքներ են ստացել»,-ասել Է աղբյուրը: Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգում հայտնել են, որ Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 13:00-ին Կենտրոնական ռազմական օկրուգի նյուտատեխնիկական ապահովման կենտրոնի պահեստներից մեկի տարածքում, որը գտնվում Է Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանում, տեղի Է ունեցել հրետանային զինամթերքի վառոդալիցքերի պահեստի բռնկում:

Ընդհանուր առմամբ այնտեղ գտնվում Է 125 եւ 152 միլիմետր տրամաչափի մոտավորապես 40 հազար հրետանային արկ:

Պահեստի անձնակազմը տարհանված Է: Արտակարգ պատահարի Էպիկենտրոնից 20 կիլոմետր շառավղով կատարվում Է բնակավայրերի բնակչության տարհանում: Ինչպես հայտնել են տեղի վարչակազմում, Աչինսկի բնակիչների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]