Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի արեւմուտքում կառուցվող երկաթուղու աշխատողները գործադուլ են հայտարարել

Վրաստանի արեւմուտքում կառուցվող երկաթուղու աշխատողները գործադուլ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արեւմուտքում կառուցվող Խաշուրի-Զեստաֆոնի երկաթուղու մոտավորապես 60 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով ապահովել իրենց աշխատանքի անվտանգությունը եւ ժամանակին արձակուրդ ու աշխատավարձ տրամադրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկաթուղայինների նոր արհմիությունների հայտարարության մեջ:

Խաշուրի-Զեստաֆոնի երկաթուղային տեղամասի շինարարությամբ, որի երկարությունը կազմում Է 40 կիլոմետր, զբաղվում Է «Չինական երկաթուղու 23-րդ բյուրո» ընկերությունը, դրա կառուցումը պետք Է ավարտվի 2019 թվականին:

«Խոսքը վերաբերում Է անվտանգության միջոցներին, արձակուրդներին եւ աշխատավարձը ժամանակին վճարելուն: Աշխատողները հրաժարվում են աշխատանքը վերսկսել մինչեւ իրենց պահանջների լիակատար բավարարումը: Դրա հետ մեկտեղ, նրանք թույլ չեն տա աշխատանքը շարունակել չինացի աշխատակիցներին: Ներկայում բանակցություններ են ընթանում»,-ասված Է նոր արհմիությունների հայտարարության մեջ: Ավելի վաղ արհմիությունը հայտնել Էր, որ 5 հազար երկաթուղայինների մասնակցությամբ ընդգրկուն գործադուլ Է սկսվելու աշխատավարձը կրկնակի ավելացնելու պահանջով:

«Վրացական երկաթուղիներ» ընկերությունում «պոպուլիստական» են որակել աշխատակիցների աշխատավարձերն այդ չափով բարձրացնելու պահանջը, նշելով, որ 2020 թվականի մարտի 1-ից բոլոր աշխատակիցները 10 տոկոսով ավելի աշխատավարձ են ստանալու: Գործադուլների սկսվելու ստույգ ամսաթիվը դեռեւս հայտնի չԷ: Ընդամենը Վրացական երկաթուղում աշխատանքի Է տեղավորված շուրջ 12 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]