Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ըմբիշ Արթուր Շահինյանը հաղթել է Լեհաստանի միջազգային մրցաշարում

Ըմբիշ Արթուր Շահինյանը հաղթել է Լեհաստանի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 87 կգ քաշային Արթուր Շահինյանը դարձել է ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակիչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանի հետ։ Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։ Շահինյանը Մանուկյանին դուրս հրեց մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն տվեց Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկավ և այլևս չկարողացավ շարունակել պայքարը։

Արթուր Շահինյանը նվաճեց ոսկե մեդալ, Մաքսիմ Մանուկյանը` արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Օգոստոսի 4-ին 72 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Մալխաս Ամոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]