Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն շարունակելու է համագործակցել ԱՇԿ-ի հետ

Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն շարունակելու է համագործակցել ԱՇԿ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակելու է համագործակցությունը «Ազգայնական շարժում» կուսակցության հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվամիջոցը:

«ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն, որպես մեկ դաշինքի ներկայացուցիչներ՝ նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ժողովրդի կողմից ստացել են վստահության քվե, և մենք պարտավոր ենք արդարացնել ժողովրդի սպասելիքները: Մենք միասին նոր քայլեր ենք ձեռնարկելու՝ թուրքական ժողովրդավարությունը զարգացնելու համար: Շատ ենք կարևորում հետընտրական այս չորս տարիները»,- հայտնել է Էրդողանը:

Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց կուսակցությունները մասնակցում էին երկու դաշինքով: Իշխող ԱԶԿ-ն ԱՇԿ-ի հետ ձևավորել էր «Ժողովրդական դաշինք»-ը, իսկ ընդդիմադիր ուժերի համախմբումից ձևավորվել էր «Ազգային դաշինք»-ը: Ընտրությունների արդյունքներով հաղթանակ է տարել «Ժողովրդական դաշինք»-ը, և նախագահ է ընտրվել ԱԶԿ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]