Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կյանքի քաղաք Երևան. իսրայելական  հեռուստաալիքը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել

Կյանքի քաղաք Երևան. իսրայելական  հեռուստաալիքը Հայաստանի մասին տեսանյութ 
է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի «Ռեշետ 13» հեռուստաալիքը հրապարակել է եբրայերեն տեսանյութ Հայաստանի մասին։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսանյութը սկսվում է Գառնի այցելությամբ, որտեղ ներկայացվում է հեթանոսական տաճարի պատմությունը: Շրջայցն  ուղեկցվում է տաճարում հնչող դուդուկի ելևէջներով: Կատարմամբ հիացած հաղորդավարուհին բաց չի թողնում դուդուկ նվագել փորձելու հնարավորությունը:

Տեսանյութի թիմը լինում է նաև «Վերնիսաժ»-ում, որտեղ առանձին անդրադարձ է կատարվում մուտքի մոտ գտնվող ցայտաղբյուրին: Երաժշտական գործիքների թեման շարունակվում է նաև «Վերնիսաժ»-ում՝ կենտրոնանալով ձեռագործ աշխատանքների, հատկապես գորգերի վրա:

Հայկական բերք ու բարիքին, համեղ ուտեստներին հաղորդավարուհին ծանոթանում է երևանյան շուկաներից մեկում համտեսելով ավանդական լավաշը, պանիրների տեսականին, միրգն ու բանջարեղենը:

Հաջորդ կանգառը երևանցիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրերից է՝ Կասկադը, որը մանրամասն ներկայացվում է տեսանյութում: Նկարահանող թիմի անդամներն այս անգամ իրենց ունակություններն են փորձում պարի ասպարեզում: Նրանց է միանում հայկական ավանդական պարը ներկայացնող պարային խումբը և Կասկադի տարածքում ապահովում հաճելի միջավայր:

Տեսանյութն ավարտվում է երեկոյան զբոսանքով Հյուսիսային պողոտայով և Հանրապետության հրապարակով:

Հաղորդավարուհուն ուղեկցում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]