Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետը կարևորում է Սևանի ափի որոշ վայրերում զբոսաշրջային ձեռնարկատիրության մակարդակը բարձրացնելը

Վարչապետը կարևորում է Սևանի ափի որոշ վայրերում զբոսաշրջային 
ձեռնարկատիրության մակարդակը բարձրացնելը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում, արձակուրդի վերջին օրը փոխանցել է Հայաստանում կատարած ճամփորդություններից ստացած տպավորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ ընդհանուր առմամբ, օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են ժամանակ անցկացնել Հայաստանում, և թերևս սա է պատճառը, որ «այս տարի զբոսաշրջիկների մեծ թիվ ունենք»։

ՀՀ վարչապետի դիտարկմամբ՝ սակայն, Սևանի ափին որոշ վայրեր կան, որտեղ  «ձեռնարկատիրություն իրականացվում է  դեռևս 1993-94-95 թվականների ձևերով և միջավայրում», և անհրաժեշտ է աջակցություն, որ այստեղ էլ «ձեռնարկատիրությունը մոտ լինի ժամանակակից չափանիշներին»։

Հուլիսի 16-ի գրառմամբ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի, քան 2018 թվականի առաջին 6 ամսում:

«Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից, վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:

Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը և մեծացնում երկրի տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»,- գրել էր վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]