Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մարտ

Համեղ խորոված, երգ ու պար, հյուրեր արտերկրից. Ախթալայում օգոստոսի 18-ին կանցկացվի Խորովածի փառատոն

Համեղ խորոված, երգ ու պար, հյուրեր արտերկրից. Ախթալայում օգոստոսի 18-ին 
կանցկացվի Խորովածի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորովածի սիրահարները ևս մեկ անգամ կհավաքվեն Ախթալայում. օգոստոսի 18-ին կանցկացվի արդեն ավանդույթ դարձած Խորովածի փառատոնը: Ծրագիրն իրականացնող «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանից դուրս:

«Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից մասնակցություն ենք ունենալու: Արդեն տեղեկացրել են, որ տուր փաթեթներ են վաճառել դեպի Հայաստան հենց Խորովածի փառատոնին ներկա գտնվելու համար: Այդ արձագանքը, հետաքրքրվածությունը ոգևորում է մեզ, և պատահական չէ, որ արդեն 11-րդ անգամ ենք անցկացնում»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:

Ավանդույթի համաձայն փառատոնին առանձին տաղավարներով ներկայացվելու է խորովածի մշակույթը, անցկացվելու է մրցույթ: Պրոֆեսիոնալ ժյուրի ընտրելու է հաղթողներին «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահաղացում» անվանակարգերում, ինչպես նաև լինելու է «Գրան պրի» մրցանակ:

«Փառատոնն իր դերակատարությունն է ունեցել տարածաշրջանում զբոսաշրջիկների թվի ավելացման հարցում, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման գործում: Եթե նայենք 10 տարի առաջ Լոռու մարզի Ախթալա քաղաքի ենթակառուցվածքներն ու հիմա, ապա զգալի տարբերություն է նկատվում: Այսօր տեղի համայնքները, Ախթալայի քաղաքապետարանը լուրջ շահագրգռված են, որ ամեն տարի անցկացվի Խորովածի փառատոնը»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:

Խորովածի փառատոնն ուղեկցվելու է հետաքրքիր խաղերով, համերգային ծրագրով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ