Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայում վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան

Մոսկվայում վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 3-ին վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի  օրենսդիր մարմնի ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ «Նովոստի»-ն, ոստիկանությունը կոչ է արել Մոսկվայի կենտրոնում  հավաքվածներին ցրվել, իսկ ովքեր չեն ենթարկվում իրավապահ մարմինների պահանջներին, բերման են ենթարկում բաժին:

Մասնավորապես` Պուշկինսկի հրապարակում ոստիկանները բարձրախոսով կոչ են արել ակցիայի մասնակիցներին չխախտել հասարակական կարգը և այլ քաղաքացիների տեղաշարժվելու իրավունքը: Մի շարք քաղաքացիները ակցիային մասնակցում են դիմակներով:

Ռուսական պաշտոնական աղբյուրների համաձայն` ներկայումս բերման ենթարկվածների թիվը կազմում է 89 քաղաքացի:

2019 թվականի սեպտեմբերին անցկացվող Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընտրական հանձնաժողովը չի գրանցել երկու տասնյակից ավելի անկախ թեկնածուների: Համաձայն չլինելով այդ որոշումների հետ՝ անկախ թեկնածուները հուլիսի 27-ին չարտոնված բողոքի ակցիա էին կազմակերպել Մոսկվայում: Այդ ժամանակ իրավապահ մարմինները ավելի քան 1400 քաղաքացի էին բերման ենթարկել  ոստիկանության բաժին: Ներկայումս ավելի քան 40 մարդ կալանավորվել է և դատապարտվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]