Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աբդուլլահ Գյուլը հնարավոր է առաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններին

Աբդուլլահ Գյուլը հնարավոր է առաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական քաղաքական կուլիսներում քննարկման նոր թեման է դարձել այն, թե արդյոք Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կդառնա իր և Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից ստեղծվելիք նոր կուսակցության թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի չաղ» լրատվամիջոցը:

Ինչպես հայտնել է նոր հիմնադրվելիք կուսակցության աշխատանքների մեջ ներգրավված «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավորը, Գյուլը լինելու է նոր կուսակցության ստվերում գտնվող առաջնորդը և հնարավոր է, որ նույնիսկ առաջադրվի 2023 թվականի նախագահական ընտրություններին:

Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ Աբդուլլահ Գյուլը ցանկացել է դառնալ ընդդիմադիր դաշինքի նախագահի միասնական թեկնածուն, սակայն ընդդիմադիր դաշինքից «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, որը ավելի վաղ էր հայտարարել իր թեկնածության մասին, չի հրաժարվել դրանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]