Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Համահայկական 7-րդ ամառային խաղերին Արցախում ԱԱԾ-ն ծառայություն կիրականացնի ուժեղացված ռեժիմով

Համահայկական 7-րդ ամառային խաղերին Արցախում ԱԱԾ-ն ծառայություն 
կիրականացնի ուժեղացված ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով, որ օգոստոսի 6-ից 9-ը Արցախում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներգրավված են լինելու մեծ թվով մարզիկներ և մարզիչներ, ինչպես նաև այդ օրերին երկիրը հյուրընկալելու է մեծ թվով զբոսաշրջիկներ, համահայկական նշանակության այդ միջոցառումն անվտանգ ու բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով ԱՀ ԱԱԾ Տնօրենի հրամանով ծառայության աշխատակիցները առաջիկա օրերին ծառայություն են իրականացնելու ուժեղացված ռեժիմով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԱԾ-ից:

«Սիրելի հայրենակիցներ, ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ից 10-ը ծառայությունում գործելու է թեժ գիծ: Կասկածելի անձ կամ իր նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել շուրջօրյա գործող 047-94-41-26 հեռախոսահամարով»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]