1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունները քաղաքական 
խորհրդակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում օգոստոսի 1-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ճապոնականը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՎՈՒԱՄ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հիդեկի Ույաման (Hideki Uyama):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընթացքը: Զրուցակիցները քննարկել են հայ-ճապոնական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ զարգացմանը ցուցաբերվող բազմաբնույթ օգնության կապակցությամբ:

Ճապոնական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին, տարբեր բնագավառներում կարողությունների ավելացմանը: 

Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափով միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]