1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արթուր Վանեցյանն Իջևանի դեպքերի հետ կապված իր կարծիքը չի փոխում

Արթուր Վանեցյանն Իջևանի դեպքերի հետ կապված իր կարծիքը չի փոխում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակում է պնդել, որ Իջևանում հուլիսի 18-ին կազմակերպված ակցիան ու անկարգությունները ինքնաբուխ չեն եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին Վանեցյանն ասաց օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում:

«Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա: Չեմ կարող տալ այդ անունները, որովհետև Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով դեռևս քննվում է, և նախաքննական գաղտնիքը կարող է բացահայտել միայն նախաքննություն իրականացնող մարմինը: Ես իրավասու չեմ այդ գաղտնիքը բացահայտել»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, թե չի կարծում, որ այդ անունները հայտնի են հանրության լայն շրջանակների:

Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: Տեղի ունեցած անկարգությունների դեպքով կալանավորվել է 10 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]