Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արդարադատության փոխնախարարը պարզաբանում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կարևորությունը

Արդարադատության փոխնախարարը պարզաբանում է Ստամբուլյան կոնվենցիան 
վավերացնելու կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ն (Ստամբուլի կոնվենցիա) համարում է կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործիքներից մեկը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանը հայտնեց օգոստոսի 2-ին հրավիրված քննարկման ընթացքում:

«Այս կառավարությունն իր ծրագրում, և ընդհանրապես քաղաքական ուժն իր կոնցեպտի մեջ շատ հիմնարար ձևով դրել է մարդու իրավունքների պաշտպանությունը, և, մասնավորապես, բռնությունից զերծ, բռնությունից ազատ հասարակություն կառուցելու այս մանիֆեստացիան: Կառավարության ծրագրում նման դրույթների ամրագրումը իր որոշակի արտահայտությունը պետք է գտներ գործողությունների տեսքով: Այսօրվա քննարկվող կոնվենցիան այդ գործողություններից ընդամենը մեկն է, որովհետև կառավարության մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը շատ ավելի լայն է, շատ ավելի այլ միջազգային գործիքակազմեր է ներառում, նաև ներպետական օրենսդրության փոփոխություններ է ներառում»,- նշեց Գրիգորյանը:

Փոխնախարարի խոսքով` կոնվենցիան չվավերացնելն անազնիվ կլինի միջազգային գործընկերների և հայ հասարակության նկատմամբ:

«Երկիրը ստորագրել է 2018 թ. կոնվենցիան, սա քաղաքական հանձնառություն է այս գործիքը վերցնելու և օգտագործելու, և հիմա մենք վավերացման գործընթացի մեջ ենք գտնվում, և ասել, որ ուղղակի մենք ստորագրել ենք, որպեսզի հետո չվավերացնենք, առնվազն ազնիվ չէ մեր միջազգային գործընկերների և մեր հասարակության նկատմամբ»,- ասաց նախարարի տեղակալը:

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ն (Ստամբուլի կոնվենցիա) ընդունվել է 2011 թվականին Ստամբուլում, Եվրոպայի Խորհրդի շրջանակներում: Մի շարք երկրներում Ստամբուլյան կոնվենցիան հայտարարել են հակասահմանադրական: 2017 թվականի հունիսի դրությամբ՝ այն ստորագրվել է 44 երկրի կողմից: 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց Կոնվենցիան, որին հաջորդեցին 27 այլ երկիր՝ 2013-2017 թվականների ընթացքում (Ալբանիա, Անդորրա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Կիպրոս, Դանիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Մալթա, Մոնակո, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա , Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա)։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին:

Հուլիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողով Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար:

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]