Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Ստամբուլի խումբը այս տարի չի մասնակցի Համահայկական խաղերին


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի Ստամբուլի կարգադիր հանձնախմբի մամուլի ասուլիսի ժամանակ հանձնախմբի ատենապետ Հայկարամ Քարասուն հայտարարել է, որ Ստամբուլի մարզիկների խումբը չի մասնակցելու Արցախում կայանալիք Համահայկական խաղերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Հայկարամ Քարասուն հայտնել է, որ չմասնակցելու գլխավոր պատճառը խաղերի՝ Արցախում անցկացվելու հանգամանքն է, որը բարդ իրավիճակում է դրել ստամբուլահայ մարզիկների խմբին: Լավատեղյակ լինելով տարածաշրջանային հարցերում՝ հատկապես Արցախի խնդրի շուրջ Թուրքիայի դիրքորոշմանը՝ հանձնախումբը չի ցանկացել խնդիրներ ստեղծել մարզիկների համար: Իսկ մինչ այդ նրանք առանց խոչընդոտի մասնակցություն են ունեցել Հայաստանում անցկացված համահայկական ծրագրերին:

Քարասուն նաև նշել է, որ եթե իրենց խումբը մասնակցեր խաղերին, ապա մարզիկները հայ համայնքը ներկայացնելու էին ինը մարզաձևերում:

Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը: Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ