Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ելույթով


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողության ժամանակ հանդես կգա ելույթով:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանը հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:

«Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում սպասվում է շատ կարևոր իրադարձություն` տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացման արարողությունը: Ես, իհարկե, ներկա կգտնվեմ և կմասնակցեմ այդ արարողությանը: Այդ օրերին Ստեփանակերտում հավաքվելու են սփյուռքի, Արցախի և Հայաստանի բազմաթիվ ներկայացուցիչներ: Կարծում եմ, շատ լավ առիթ կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոսել մեր ազգային օրակարգի մասին, Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնության այս բացառիկ հնարավորության մասին և ազգային օրակարգի հարցերի լուծման ճանապարհային քարտեզի մասին: Անդրադարձ կկատարվի արցախյան, հայաստանյան, ինչպես նաև սփյուռքի հարցերին, բայց թիվ մեկ նպատակը կլինի մեր համազգային օրակարգի հարցերի քննարկումը:

Սիրելի հայրենակիցներ, օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին սիրով և հաճույքով բոլորիդ հրավիրում եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ: Առանձնահատուկ սիրով ուզում եմ հրավիրել Արցախի մեր հայրենակիցներին»,- եզրափակեց Փաշինյանը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ