Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը կվերաբերեն Չինաստանից ներմուծվող խաղալիքներին, IPhone-ներին ու զենքին

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը կվերաբերեն Չինաստանից ներմուծվող խաղալիքներին, IPhone-ներին ու զենքին

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան նոր մաքսատուրքերը, որոնք Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա կսահմանվեն սեպտեմբերի 1-ից, կվերաբերեն մանկական խաղալիքներին, հագուստին, կոշկեղենին, ինչպես նաեւ այնպիսի Էլեկտրոնային սարքերի, ինչպիսք են IPhone սմարթֆոնները եւ նույնիսկ զենքը: Օգոստսի 1-ին այդ մասին հայտնել Է «Աքսիոս» պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր սակագների սահմանումը կհանգեցնի այն բանին, որ ԱՄՆ-ը տուրք կդնի Ամերիկա ուղարկվող ամբողջ չինական ներմուծման վրա: Պորտալի տվյալներով՝ մաքսերը կվերաբերեն հագուստի այնպիսի առարկաների, ինչպիսք են վերարկուները, տաբատները, շորտերը, շրջազգեստները, զգեստները եւ նույնիսկ ներքնազգեստը: Բացի դրանից, տուրքերը կվերաբերեն նաեւ Էլեկտրոնային սարքերին՝ IPhone սմարթֆոններին, միկրոֆոններին, թվային խցիկներին, ականջակալներին, խաղային կցուրդներին: Ըստ որում, «Աքսիոսի» տվյալներով՝ մաքսերը կտարածվեն նաեւ հրազենի՝ ռեւոլվերների, ատրճանակների, հրացանների եւ զենքի այլ տեսակների վրա:

Մնացած ապրանքների թվում ցանկում նշված են մանկական խաղալիքները, կաթնամթերքը, ծաղիկները, բանջարեղենը եւ մրգերը, համեմունքը, ալկոհոլը, կահույքը եւ տան համար ապրանքները, մարզական գույքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]