Ազատ ոճային ութ ըմբիշ կմասնակցի աշխարհի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի ութ ըմբիշով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Օգոստոսի 12-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալու է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Վերջին ուսումնամարզական հավաքը ազատ ոճայիններն անցկացնում են Բելառուսում ՝ հուլիսի 30-օգոստոսի 10-ը:
Ներկայացնում ենք աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցող ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը. 57 կգ՝ Վրեժ Գևորգյան , 61 կգ՝ Հրաչյա Մարգարյան, 65 կգ` Վազգեն Թևանյան, 70 կգ ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Դավիթ Գևորգյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Մհեր Մարկոսյան, 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:
Ուսումնամարզական հավաքից հետո՝ օգոստոսի 10-ին թիմը կմեկնի մրցավայր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում