Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում թորիների մեծամասնությունը կրճատվել Է մինչեւ մեկ ձայն

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում թորիների մեծամասնությունը կրճատվել Է մինչեւ մեկ ձայն

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններից հետո Պահպանողական կուսակցությունը կորցրել Է երկու պատգամավոր եւ իր մեծամասնությունը կրճատել մինչեւ մեկ ձայն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին հայտնել Է BBC News-ը:

Լիբերալ դեմոկրատները պահպանողականների նկատմամբ հաղթանակ են տարել Ուելսի Բրեքոն եւ Ռադնորշիր ընտրատարածքում: Կորուստը տեղի Է ունեցել պահպանողականներից նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնամուտի ֆոնին:

Պահպանողականների գլխավորած կառավարող կոալիցիան ունի 320 մարդ, ընդդիմությունը՝ 319: Ուժերի նման դասավորությամբ Եվրամիությունում Մեծ Բրիտանիային պահելու կողմնակիցներին ավելի դյուրին կլինի պաշտպանել իրենց դիրքորոշումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]