Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի պետական ջազ նվագախումբը մարզերում հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական ջազ նվագախումբը մարզերում հանդես կգա համերգներով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, օգոստոսի 10-12-ը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում: Համերգները կիրականացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական ջազ նվագախմբից, այն ելույթով հանդես կգա օգոստոսի 10-ին, ժամը 20:00 Բերդ քաղաքում կայանալիք Մեղրի և հատապտուղների փառատոնի շրջանակում: Օգոստոսի 11-ին Ջազ նվագախումբը հանդես կգա Իջևանի զորամասում՝ զինվորական անձնակազմի համար: Նույն օրը՝ օգոստոսի 11-ին, ժամը 19:00 նվագախումբը հանդես կգա Նոյեմբերյանի մշակույթի տանը:

Օգոստոսի 12-ին, ժամը 18:00-ին «Հաղարծնի շաբաթ» փառատոնի շրջանակում Հաղարծին վանական համալիրի բակում տեղի կունենա նվագախմբի հաջորդ մարզային ելույթը:

Ջազ նվագախումբը մարզային համերգների ընթացքում կկատարի սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Որպես մենակատարներ հանդես կգան Կարինա Մելիքյանը (վոկալ), Սոնա Վարպետյանը (վոկալ), Գեորգի Բունեաթյանը (վոկալ),  Ավագ Մարգարյանը (բլուլ զուռնա):

Մարզային հյուրախաղերի ընթացքում կայանալիք բոլոր համերգների մուտքն ազատ է:

«Տարիներ շարունակ Ջազ նվագախումբը, իրականացնելով մշակութային ապակենտրոնացման քաղաքականության գործառույթներ և հանդես գալով բազմաթիվ մարզային շրջագայություններով, արդեն ունի մարզերում գտնվող իր հավատարիմ հանդիսատեսը, որը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու և ընդգրկվելու ջազ նախագծերում։ Շրջագայությունը միտված է նաև ջազ երաժշտության ունկնդիրների ավելացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]