Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ թատերախմբի հավաք Է անցկացրել

Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ թատերախմբի հավաք Է 
անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը հաստատել Է 24-րդ թատերական տարեշրջանի պլանները: Թատերախմբի հավաքը օգոստոսի 1-ին անցկացրել Է թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունում:

«Արմեն Բորիսովիչը կոլեկտիվին շնորհավորեց տարեշրջանի բացման կապակցությամբ, թատրոնի տնօրեն Ելենա Գիլվանովան ընթերցեց ՌԴ Թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինի ուղերձը: Երբ Արմեն Բորիսովիչը մոտեցավ, ամբողջ թատերախումբը դուրս եկավ փողոց՝ դիմավորելու նրան»,-ասել են մամուլի ծառայությունում:

Թատրոնում պատմել են, որ առաջիկայում ծրագրված Է «Չառլի մորաքույրը» պրեմիերային բեմադրությունը՝ ըստ անգլիացի դրամատուրգ Բրենդոն Թոմասի պիեսի: Ջիգարխանյանը «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» նշանավոր ֆիլմում խաղացել Է ըստ այդ պիեսի: Մամուլի ծառայության տվյալներով՝ Ջիգարխանյանը որպես դերասան չի մասնակցելու որեւԷ ներկայացման, բայց յուրաքանչյուր բեմադրության կմասնակցի որպես գեղարվեստական ղեկավար:

«Արմեն Բորիսովիչը մասնակցում Է բոլոր ներկայացումների փորձերին, անում Է դիտողություններ, ինչ-որ բաներ Է համաձայնեցնում»,-ասել են թատրոնում: 2018 թվականին Արմեն Ջիգարխանյանը մի քանի անգամ հոսպիտալացվել Է, նա երկար ժամանակ հանրության մեջ չԷր հայտնվում առողջության հետ կապված խնդիրների պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]