Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ի վճիռները ՀՀ դատավորների նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող են հանդիսանալ

ՄԻԵԴ-ի վճիռները ՀՀ դատավորների նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելու
առիթ կարող են հանդիսանալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դատարանների կողմից Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են առիթ հանդիսանալ Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու: Համապատասխան մարմինը կգնահատի, թե տվյալ դեպքում դատավորի որոշումով նորմի ակնհայտ խախտում եղե՞լ է, արդյոք, թե ոչ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին  «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դատական օրենսգրքում փոփոխություններ կատարվելո՞ւ են և արդյոք դատավորների սխալ որոշումների հետևանքով ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացրած վճիռների համար դատավորները պատասխանատվության կենթարկվե՞ն:

«Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսվում են, մենք արդեն մշակել ենք նախագիծը: Շուտով այն հանրային քննարկման կներկայացնենք: Հարուցող մարմինը ինքը պետք է գնահատի՝ տվյալ դեպքում առերևույթ դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ կոպիտ խախտում եղե՞լ է, թե ոչ: Համապատասխան մարմինը ինքը պետք է գնահատի՝ վարույթ հարուցել, թե ոչ, իսկ վերջում Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի՝  առկա՞ է կարգապահական խախտում, թե ոչ»,- ասաց Բադասյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]