Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիի ավտոմաքսատունը կշահագործվի հոկտեմբերին  

Գյումրիի ավտոմաքսատունը կշահագործվի հոկտեմբերին

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ հոկտեմբերից նոր ավտոմաքսատունը կսկսի գործել:

ՊԵԿ նախագահը նշեց, որ սպասում են ավտոմեքենաների աննախադեպ հոսքի և նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է:

Հարցին, թե ինչու են ավտոմաքսատունը տեղափոխում հյուսիս՝ Գյումրի, Դավիթ Անանյանն ասաց, որ ակնկալում են, որ այն պետք է լինի նաև արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: «Այս գործառույթը պետք է կենտրոնանա այնտեղ: Նոր մաքսատունը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Անանյանը: Միաժամանակ, նա նկատեց, որ մաքսատունը հետագայում գտնվելու է Հյուսիս-հարավ ճանապարհին և այդ առումով էլ հաջողությամբ կգործի: ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կունենա նաև աշխատանքային ռեսուրսների վերաբաշխում կամ տեղաբաշխման տարբերություն: «Մենք արդեն դասընթացներ ենք հայտարարում, որ անցկացնենք: Կարծում եմ՝ հենց տարածաշրջանից պետք է ընդունենք աշխատակիցներ: Իհարկե, աշխատակիցների մի մեծ բանակ էլ կգործուղվի այնտեղ»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ժամանակ նախագիծը ֆունկցիոնալ առումով այնպես է իրականացվելու, որ այսօրվա կառուցվող ենթահամակարգերը հանդիսանան մեծ համակարգի կամ ենթահամակարգի բաղկացուցիչ: «Հետևաբար, մենք այսօր ազդարարում ենք, որ սա ոչ թե ժամանակավրեպ, հապճեպ ինչ-որ որոշում է այլ պլանավորված արտաքին գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկ, հրատապ ռեժիմով ավտոմաքսատան գործառույթը տեղափոխելու ակնկալիքով»,- ասաց նա:

Մաքսատունը լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կամ այլ կերպ ասած՝ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի սպասարկման կենտրոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]