Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

ՀՀ կառավարությունը նոր արտոնություն տրամադրեց տրիկոտաժի ոլորտի ընկերությանը. ստեղծվել է 79 աշխատատեղ

ՀՀ կառավարությունը նոր արտոնություն տրամադրեց տրիկոտաժի ոլորտի 
ընկերությանը. ստեղծվել է 79 աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը լրացում կատարեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀԵԼԼՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» որոշման հավելվածում: Դրանով նախատեսվում է «ՀԵԼԼՈ» ընկերության կողմից գերակա  ոլորտում իրականացվող  ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման՝ «ՀԵԼԼՈ» ընկերությունը ներմուծել է հումք`տրիկոտաժի արտադրության համար: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել ապրանքների լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 79 նոր աշխատատեղ և իրականացվել 134 մլն 191 հազար դրամի ներդրում:

«Ակնկալվում է, որ արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- ասված է հիմնավորման մեջ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ